Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/նովոստի-Արմենիա/. Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է այսօր մեկնարկող Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը։
Նշենք, որ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝
-Հոկտեմբերի 3՝ ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան
-Հոկտեմբեր 5՝ Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ Սահակյան
-Հոկտեմբերի 7՝ Ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան
-Հոկտեմբերի 8՝ Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ)
-Հոկտեմբերի 10՝ Ժամը` 21:30. 110 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
-Հոկտեմբերի 11՝ Ժամը` 18:00. +110 կգ, Վարազդատ Լալայան
Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ–մարզուհի է հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ։
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում

