Ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում ՀՀ հավաքականների ելույթների ժամանակացույցը

25.10.2025, 15:07
Ալբանիայի Դուրրես քաղաքում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը կընթանա Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունը
Ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում  ՀՀ հավաքականների ելույթների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականների ելույթների ժամանակացույցը։

 Այսպես.

Երիտասարդներ

-Հոկտեմբերի 30-ին, ժամը` 17:00-ին. 71 կգ` Տիգրան Կարապետյան ու Նարեկ Գրիգորյան

-Հոկտեմբերի 31-ին, ժամը` 15:00-ին. 79 կգ` Նարեկ Մկրտչյան ու Մարտին Պողոսյան

-Նոյեմբերի 2-ին, ժամը` 15:00-ին. 94 կգ` Գրիգոր Ղազարյան, Վալերիկ Մովսիսյան

-Նոյեմբերի 3-ին, ժամը` 17:00-ին. 110 կգ` Միշա Մելքոնյան

-Նոյեմբերի 3-ին, ժամը` 21:00-ին. +110 կգ` Վարդգես Մարգարյան

-Հոկտեմբերի 29-ին` 17:00-ին. 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան

-Նոյեմբերի 1-ին, ժամը` 15:00-ին. 69 կգ` Մերի Միսակյան

-Նոյեմբերի 2-ին, ժամը` 17:00-ին. 77 կգ` Աննա Ամրոյան

-Նոյեմբերի 3-ին, ժամը` 13:00-ին. 86 կգ` Էմմա Պողոսյան

-Նոյեմբերի 3-ին, ժամը`15:00-ին. +86 կգ` Ալինա Սուքիասյան

 Մինչև 23 տարեկաններ

 -Հոկտեմբերի 29-ին, ժամը` 19:00-ին. 60 կգ` Գառնիկ Չոլակյան ու Սեյրան Խուդանյան

-Հոկտեմբերի 30-ին, ժամը` 19:00-ին. 71 կգ` Գոռ Սահակյան

-Նոյեմբերի 2-ին, ժամը` 19:00-ին. 88 կգ` Սուրեն Գրիգորյան

-Նոյեմբերի 4-ին, ժամը` 11:00-ին. 94 կգ` Մնացական Աբրահամյան

-Նոյեմբերի 4-ին, ժամը` 15:00-ին. 110 կգ` Գարիկ Կարապետյան ու Պետրոս Պետրոսյան

-Նոյեմբերի 4-ին, ժամը` 17:30-ին. +110 կգ Աշոտ Մովսիսյան

-Նոյեմբերի 3-ին, ժամը` 19:00-ին. 86 կգ` Լիանա Գյուրջյան

-Նոյեմբերի 4-ին, ժամը` 13:00-ին. + 86 կգ` Մերի Թումասյան

Նշենք, որ Ալբանիայի Դուրրես քաղաքում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը կկայանա ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունը։