Ծանրամարտի աշխարհի առաջնությանը ՀՀ-ն ունի 7 մասնակից. Ֆեդերացիան անուններ է հրապարակել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հոկտեմբերի 2-11-ը կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը։
Հայաստանի հավաքականների տղամարդկանց ընտրանին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում կունենա հետևյալ տեսքը.
Գառնիկ Չոլակյան (60 կգ)
Գոռ Սահակյան (71 կգ)
Սուրեն Գրիգորյան (88 կգ)
Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
Գարիկ Կարապետյան (110 կգ)
Վարազդատ Լալայան (+110 կգ)
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:
Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում

