Talk Sport. «Արսենալում» Մխիթարյանն ապացուցեց, որ ՄՅՈՒ-ում նրա ներուժը ճիշտ չէին օգտագործում

14.03.2018, 17:22
Լոնդոնի «Արսենալում» իր արդյունավետ խաղով կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապացուցեց, որ «Մանչեսթեր Յունայթեդում» ճիշտ չէին օգտագործում նրա ներուժը:
 Talk Sport. «Արսենալում» Մխիթարյանն ապացուցեց, որ ՄՅՈՒ-ում նրա ներուժը ճիշտ չէին օգտագործում

ԵՐԵՎԱն, 14 մարտի. /Նովոստի Արմենիա/. Լոնդոնի «Արսենալում» իր արդյունավետ խաղով կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապացուցեց, որ «Մանչեսթեր Յունայթեդում» ճիշտ չէին օգտագործում նրա ներուժը: Այդ մասին գրում է անգլիական հեղինակավոր սպորտային Talk Sport պարբերականը:

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ճանապարհ է գտել լավագույնս օգտագործել Մխիթարյանի ներուժը, ով «Մանչեսթեր Յունայթեդում» սեփական ստվերն էր միայն:

«Բացի վառ բռնկումներից, 2016 թ.-ին «Մանչեսթեր» տեղափոխվելու պահից Մխիթարյանը սեփական անձի ստվերն էր: Անգամ այս խաղաշրջանում` վառ մեկնարկից հետո, Մխիթարյանն աստիճանաբար սկսեց վատացնել սեփական ցուցանիշները: «Արսենալում» նրա լավ խաղը ցույց է տալիս, որ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Մոուրինյոն չի կարողացել լավ օգտագործել նրա ներուժը», - հայտնում է պարբերականը:

Այն փաստը, որ «Արսենալում» Մխիթարյանը բարելավել է իր խաղը, ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վաստակն է, ով կարողացել է ճիշտ մոտեցում ցուցաբերել հայ կիսապաշտպանի նկատմամբ ու հասկացել է, թե ինչպես լավագույնս օգտագործել նրա ներուժը:

«Արսենալին» միանալուց հետո Մխիթարյանի խաղի ցուցանիշների բարելավումը նույնպես վկայում է այն մասին, որ Վենգերը մինչ այժմ շարունակում է մնալ իսկապես շնորհալի մարզիչ, ով, ունենալով իր թիմում ճիշտ խաղացող, կարողանում է դարձնել նրան էլիտար ֆուտբոլիստ», - գրում է պարբերականը: -0-