Երևանում հունիսի 28-ին կանցկացվի «Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթ

27.06.2015, 17:28
Երևանում հունիսի 28-ին կանցկացվի «Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթ, շաբաթ օրը լրագրողներին ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահության անդամ, STR ավտոակումբի նախագահ Արսեն Մանուկյանը:
Երևանում հունիսի 28-ին կանցկացվի «Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հունիսի 28-ին կանցկացվի «Երևան դրիֆթինգ» բաց ավտոերթ, շաբաթ օրը լրագրողներին ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահության անդամ, STR ավտոակումբի նախագահ Արսեն Մանուկյանը:

Դրիֆթն ավտոմարզաձև է, որը բնութագրվում է հետին առանցքի և անցման դիտավորությամբ վեր հանելով պտույտների անցումն է մայրուղում արագության անկյունը առավելագույն հնարավոր պահելու արագության կառավարվող կողանցման մեջ:

«Մրցաշարն անցկացվում է քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում: Գլխավոր մրցավարը Լիբանանից հրավիրված հատուկ հյուր է: Դա մեր հայրենակից, MMS Rally-ի չեմպիոն Գարո Հարությունյանն է»,- ասաց Մանուկյանը:

Նա հայտնեց, որ մրցաշարը մեկնարկում է մեր ժամանակով 13:00-ին և կավարտվի 20:30-ին: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ավտոշոուին:

«Մրցաշարի ընթացքում Գարո Հարությունյանը հատուկ վարպետության դասեր կանցկացնի բոլոր ցանկացողների հետ` նրանց տարբեր խուսավարումներ սովորեցնելով»,- ընդգծեց Մանուկյանը:

Նա ավելացրեց նաև, որ շուտով Հարությունյանը ծրագրում է դառնալ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամ: «Հետագայում մենք ծրագրում ենք ամրապնդել մեր համագործակցությունը, և արտոնագրված անդամ դառնալուց հետո Հարությունյանը կկարողանա մասնակցել ավտոմոբիլային զանազան մրցաշարերի` ներկայացնելով Հայաստանը»,- ասաց Ֆեդերացիայի ներկայացուցիչը

Գարո Հարությունյանն իր հերթին ավելացրեց, որ երջանիկ է գտնվել Հայաստանում, ընդգծելով, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանում ավտոմարզաձևի զարգացմանն օժանդակելն է:

 «STR ավտոակումբի նախագահ Արսեն Մանուկյանի հետ մենք մի փոքր պետք է աշխատենք մրցաշարի կանոնների վրա, որ այն ավելի բարդ և հետաքրքիր, ինչպես նաև ավելի մասշտաբային դարձնենք: Մենք պետք է հսկայական աշխատանք կատարենք, որ օգնենք սիրող ավտոմրցաշավորդներին դուրս գալ պրոֆեսիոնալ մակարդակի»,- ավելացրեց Հարությունյանը: -0-