Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը դադարեցվել է հողագրունտի սահքի պատճառով
25.11.2026,
18:28
Առաջացել է փլուզման վտանգ
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հողագրունտի սահքի պատճառով դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշված է հաղորդագրության մեջ։

