«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դուբլ գրանցեց «Սոչիի» դեմ խաղում և հաղթանակ պարգևեց «Կրասնոդարին» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ «Կրասնոդարի» կիսապաշտպանն ու թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը դարձել է ՌՊԼ-ի 21-րդ տուրի «Սոչիի» դեմ հանդիպման գլխավոր հերոսը՝ գրանցելով դուբլ և ապահովելով իր թիմի հաղթանակը 2:1 հաշվով։
Այս մասին հայտնում է Sportaran-ը։
Այս մրցաշրջանում նա արդեն ունի 24 արդյունավետ գործողություն՝ 11 գոլ և 13 գոլային փոխանցում 20 խաղում։ Բացի այդ, նա դարձավ լիգայի առաջին խաղացողը, որը երկու մրցաշրջան անընդմեջ հաղթահարել է 10 գոլ + 10 գոլային փոխանցում ցուցանիշը։
«Կրասնոդարը» հաշիվը բացել է արդեն խաղի 5-րդ րոպեին, երբ աչքի ընկավ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ «Սոչին» կարողացավ հավասարեցնել հաշիվը միայն 88-րդ րոպեին՝ Միխայիլ Իգնատովի գոլի շնորհիվ, որը նրա երրորդ գոլն էր այս մրցաշրջանում։
Սակայն հանդիպման ավելացված ժամանակում (90+5) Սպերցյանը իրացրել է նշանակված 11-մետրանոցը և հաղթանակ բերել հյուրերին։
Խաղից հետո կիսապաշտպանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողը՝ ՄԱՏՉ ՊՐԵՄՅԵՐ-ի փորձագետի գնահատմամբ։
Այս հաղթանակը դարձել է «Կրասնոդարի» երկրորդ հաղթանակը «Սոչիի» նկատմամբ այս մրցաշրջանում։ Առաջին շրջանում գործող Ռուսաստանի չեմպիոնը վստահ հաղթել էր 5:1 հաշվով։


