Հայաստանի ազգային հավաքականը 1 հորիզոնականով առաջադիմել է FIFA–ի վարկանիշային աղյուսակում
20.01.2026,
17:07
FIFA-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ FIFA-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1 հորիզոնականով ու այժմ 105-րդն է, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիան։ 2-րդը Արգենտինան է։ Եռյակը եզրափակում է Ֆրանսիան։
1․ Իսպանիա - 1877.18
2. Արգենտինա - 1873․33
3. Ֆրանսիա - 1870
4. Անգլիա - 1834.12
5. Բրազիլիա - 1760.46
6. Պորտուգալիա - 1760.38
7․ Նիդերլանդներ - 1756.27
8. Մարոկկո - 1736.57
9. Բելգիա - 1730.71
10. Գերմանիա - 1724.15
--------------------------------------
105. Հայաստան - 1196.08

