Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ջախջախեց հակառակորդին` անցնելով օլիմպիական մրցումների կիսաեզրափակիչ

16.08.2016, 18:51
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (98 կգ) անցավ ըմբշամարտի օլիմպիական կիսաեզրափակիչ։
Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ջախջախեց հակառակորդին` անցնելով օլիմպիական մրցումների կիսաեզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (98 կգ) անցավ ըմբշամարտի օլիմպիական կիսաեզրափակիչ։

Գոտեմարտի 2։11–րդ րոպեում Ալեքսանյանը ջախջախեց ռումինացի Ալեքսուս Չիրարիուին` 8։0 հաշվով։

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը կգոտեմարտի թուրք ըմբիշ Չենք Իլդեմի հետ։

Ամենատիտղոսակիր հայ մարզիկն աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է։ -0-