Հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.04.2016,
20:08
69 կգ քաշային հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը ոսկե մեդալ նվաճեց Նորվեգիայի Ֆյորդեում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. 69 կգ քաշային հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը ոսկե մեդալ նվաճեց Նորվեգիայի Ֆյորդեում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։
Երկամարտում բարձրացնելով 237 կգ` Ավդալյանը 1 կգ–ով գերազանցել է բելառուսցի Դարիա Պաչաբուտին (236 կգ)։
Բրոնզե մեդալակիրը բրիտանուհի Ռեբեկա Թայլերն է` 232 կգ ընդհանուր ցուցանիշով։
«Պոկում» վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ «հրում» վարժությունում նա վերջին մոտեցմամբ բարձրացրեց 132 կգ ծանրաձողը՝ ապահովելով փոքր ոսկե մեդալ: -0-