Երկու ընկերությունների պաղպաղակներն անվտանգ են առողջության համար․ ՍԱՏՄ

19.06.2025, 16:07
ՀՀ–ում երկու ընկերությունների պաղպաղակներն անվտանգ են առողջության համար
Երկու ընկերությունների պաղպաղակներն անվտանգ են առողջության համար․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում երկու ընկերությունների պաղպաղակներն անվտանգ են առողջության համար։

Ինչպես հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Երևանի կենտրոնի տեսուչները լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել: 

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի կողմից արտադրվող պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: 

Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

Բացի այդ, «Մառնիկ» ՍՊԸ-ին («Ֆինի» ապրանքանիշ) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» և «Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է։ 

Որոշման համար հիմք է ծառայել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի վերահսկողության ընթացում արտադրամասից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները. Միայն կաթնայուղով արտադրվող այդ արտադրատեսակներում օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտումներ չեն հայտնաբերվել: 

Պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին: