Փայլուն հաղթանակ․ Ծառուկյանը պարտության մատնեց բրազիլացին Ֆրեյին Գրեփլինգի մենամարտում (ՎԻԴԵՈ)
02.06.2025,
10:15
Ռուսաստանաբնակ թեթևքաշային Արման Ծառուկյանը հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում կայացած ADXC 10 մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանաբնակ թեթևքաշային Արման Ծառուկյանը հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում կայացած ADXC 10 մրցաշարում։
Գրեփլինգի մենամարտում նա վաղաժամ հաղթանակ տարավ Bellator-ի նախկին չեմպիոն Պատրիկ «Փիթբուլ» Ֆրեյրի նկատմամբ, գրում է fighttime.ru-ն։
Բրազիլացին դիմացավ մինչև 5–րդ ռաունդ, բայց հետո ստիպված էր հանձնվել՝ չդիմանալով Ծառուկյանի ուժին։