Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. Փաշինյանի մամուլի քարտուղար
19.06.2025,
15:04
Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։
Այդ մասին «Լուրերին» հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա: Վարչապետը նշել էր, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու: