Հայ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Եվրոպայի U17 առաջնությանը

16.06.2025, 11:24
Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Հյուսիսային Մակեդոնիայում՝ Սկոպյեում անցկացվող Եվրոպայի U17 առաջնության ժամանակ
Հայ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Եվրոպայի U17 առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Հյուսիսային Մակեդոնիայում՝ Սկոպյեում անցկացվող Եվրոպայի U17 առաջնության ժամանակ, հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան Facebook–յան իր էջում։

45կգ քաշային կատեգորիայում Արեն Փիրուզյանը ժամանակից շուտ 12։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմար Յուսուբովին, իսկ Ռազմիկ Ոսկանյանը (60կգ) երրորդ տեղի համար մենամարտում 6։4 հաշվով հաղթել է ռուսաստանցի Աբդուլլա Դելեկովին։

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչ Արտակ Աղաբեկյանը (48կգ) արծաթե մեդալ է նվաճել, Արմեն Պապիկյանը (55կգ) նվաճել է բրոնզե մեդալ։