«Նոան» հայտնվել է Չեմպիոնների լիգայի որակավորման I փուլի վիճակահանության 3-րդ խմբում

17.06.2025, 11:14
Այսօր պարզ կդառնան «Նոայի» մրցակիցները Չեմպիոնների լիգայում
«Նոան» հայտնվել է Չեմպիոնների լիգայի որակավորման I փուլի վիճակահանության 3-րդ խմբում

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Նոան» ֆուտբոլային ակումբը հայտնվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության 3-րդ խմբում։ 

Ինչպես հայտնում են ակումբից, «Նոայի» հավանական մրցակիցը կլինի նույն խմբի ավելի բարձր վարկանիշով ենթախմբի թիմերից մեկը։ 

Հնարավոր մրցակիցներն են՝

• «Լյուդոգորեց» (Բուլղարիա)

• «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)

• «Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա)

• «Բուդուչնոստ Պոդգորիցա» (Մոնտենեգրո) 

Վիճակահանությունը կկայանա այսօր Երևանի ժամանակով ժամը 16:00-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որի արդյունքում հայտնի կդառնա ակումբի առաջիկա մրցակիցը։