«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարական է տվել պաշտոնից

04.06.2025, 14:32
Սիմոնե Ինձագին հրաժարական է տվել «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարական է տվել պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Սիմոնե Ինձագին հրաժարական է տվել «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից։

«Ժամանակն է, որ ես հրաժեշտ տամ այս ակումբին՝ այստեղ անցկացրած չորս տարվա ճանապարհից հետո, որի ընթացքում ես ամեն ինչ տվել եմ ակումբին։ Ես ամեն օրս սկսել և ավարտել եմ «Ինտերի» մասին մտածելով։ Դրա դիմաց ես ֆուտբոլիստներից, ակումբի ղեկավարությունից և յուրաքանչյուր աշխատակցից ստացել եմ պրոֆեսիոնալիզմ և կիրք», - ասել է Ինձագին իտալական ֆուտբոլային ակումբի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ 

49-ամյա մարզիչը գլխավորել է «Ինտերը» 2021 թվականին։ Նրա ղեկավարությամբ միլանյան թիմը դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Գավաթը և երեք անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը։ 

2024/25 մրցաշրջանում «Ինտերը» մինչև վերջին փուլը պայքարել է Սերիա A-ի չեմպիոնության համար, բայց այնուամենայնիվ զիջել է առաջին տեղը «Նապոլիին»։ Բացի այդ, թիմը հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0:5 հաշվով պարտվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին», հաղորդում է Ինտերֆաքսը։