Հայ «Բրյուս Լի»–ն` workout–ի աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
26.08.2019,
17:18
Հայն առաջին տեղ է զբաղեցրել թեթև քաշային կարգում։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ներկայացնող մարզիկ Ահարոն Վիրաբյանը եռամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Պենզայում անցկացված վորքաութի աշխարհի առաջին ուժային առաջնությունում։ Հայն առաջին տեղ է զբաղեցրել թեթև քաշային կարգում։ Տվյալ քաշային կարգում արծաթը նվաճել է Դմիտրի Լիպանովը Ռուսաստանից, բրոնզը` Բարթոլոմեյ Կրուկը Լեհաստանից։
Ինչպես հայտնել է ինքը` Վիրաբյանը, ինքը հանդես է եկել «ուժային վորքաութ» կարգում` կատարելով ձգումների 18 կրկնություն հավելյալ 24 կգ քաշով, 38 արտակորում զուգափակտերի վրա 32 կգ քաշով, 86 կքանստում` 90 կգ քաշով։
Վորքաութի առաջին առաջնությունն անցկացվել է օգոստոսի 24-25–ին Պենզայում։ Մրցումներին մասնակցել է մոտ 50 աթլետ աշխարհի 18 երկրներից։ Մրցումները բաժանված են եղել երկու փուլի` ուժային և դիմացկունության։ Դիմացկունության տիտղոսի համար պայքարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։
Հաջորդ տարի վորքաութի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լատվիայում։ -0-