Այսուհետ Էդուարդ Սպերցյանը կլինի Հայաստանի ազգային հավաքականի ավագը․ ՀՖՖ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կդառնա Հայաստանի ազգային հավաքականի ավագը։ Այս որոշման մասին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և հեռացվել խաղադաշտից հոկտեմբերի 14-ին՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում Դուբլինում Իռլանդիայի հավաքականի դեմ կայացած խաղում։ Բարսեղյանը հեռացվել է խաղադաշտից 52-րդ րոպեին՝ տանտերերի կիսապաշտպան Ֆին Ազազին գլխով հարվածելու համար։ Հայաստանի հավաքականը պարտվել է 1-0 հաշվով։
Գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև Լուկաս Սելարայանի հետ կապված իրավիճակին, ով ցանկանում էր ավարտել իր կարիերան ազգային հավաքականում մինչև Մելիքյանի նշանակումը։
«Մինչև իմ գալը Լուսակը ցանկանում էր ավարտել կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի իր կարիքը։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ ասաց, որ կան ընտանեկան խնդիրներ, այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար», – նշել է Մելիքյանը։

