Անգլիայի ֆուտբոլի հավաքականի աստղը ձերբակալվել է

09.12.2025, 18:44
Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի բարերից մեկում
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի աստղը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Ալ-Ահլիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Այվան Թոունին ձերբակալվել է Լոնդոնի բարերից մեկում մարդուն գլխով հարվածելու կասկածանքով։

Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը, հաղորդում է armsport-ը։ 

Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տուժողը համատեղ լուսանկարի (սելֆիի) համար բռնել է Թոունիի պարանոցից։ Ֆուտբոլիստը պատասխանել է հարվածով։ Ավելի ուշ տուժողը դիմել է բուժօգնության․ ախտորոշվել է քթի կոտրվածք։

29-ամյա Թոունին «Ալ-Ահլի» է տեղափոխվել 2024 թվականի օգոստոսին։ Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։