Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

14.04.2025, 20:12
Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) դարձել է արծաթե մեդալակիր և նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

55 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) դարձել է արծաթե մեդալակիր և նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը։ 

Պոկում վարժության արդյունքներով Ալեքսանդրան գլխավերևում պահել է 85 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում զբաղեցրել է 6-րդ տեղը: 

Հրում վարժությունում հայ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել՝ 117 կգ արդյունքով։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտում ցույց տալով 193 կգ (90+103 կգ) արդյունք՝ զբաղեցրել է 6-րդ տեղը։