ԱԱԾ պետն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

04.09.2018, 14:50
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
ԱԱԾ պետն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին նա ասել է երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ժամանակը ցույց կտա, որ ոչ ազգային անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքները»,– ասել է Վանեցյանը, ավելացնելով, որ
առաջնահերթությունների թվում է մասսայական ֆուտբոլի ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը»։

Նա նշել է, որ արդեն որոշակի ուսումնասիրություններ կատարել է, ու իր ծրագրերը կներկայացնի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրը՝ սեպտեմբերի 22-ին։

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա, Վանեցյանի խոսքով, ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կառույց է, և նույնիսկ եղած ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու դեպքում կարելի է լուրջ արդյունքներ արձանագրել։ -0-