Մեդվեդևա–Բաբասյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել Ռուսաստանի գեղասահքի առաջնության ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

25.12.2015, 16:27
2015 թ.–ի գեղասահքի Գրան–պրիի եզրափակչի գործող հաղթող Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանն առաջատարի դիրքում է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրից հետո։
Մեդվեդևա–Բաբասյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել Ռուսաստանի գեղասահքի առաջնության ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թ.–ի գեղասահքի Գրան–պրիի եզրափակչի գործող հաղթող Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանն առաջատարի դիրքում է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրից հետո։

Առաջնությունն անցկացվում է Եկատերինբուրգում։ Հայազգի ռուսաստանաբնակ Մեդվեդևա–Բաբասյանը վաստակել է 79,44 միավոր, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է, հաղորդում է vesti.ru–ն։

Երկրորդ տեղում Գրան–պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր Ելենա Ռադիոնովան է (76,69 միավոր), երրորդ տեղում է Սոչիի օլիմպիադայի չեմպիոն Յուլիա Լիպնիցկայան (73,77), հաղորդում է ՏԱՍՍ–ը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր ճապոնուհի Մաո Ասադին (78,66)։

Եկատերինբուրգում հաջող ելույթ չեն ունեցել Ռուսաստանի հավաքականի երկու նախորդ առաջատարները. Սոչիի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան զբաղեցնում է 6–րդ տեղը (69,47), աշխարհի գործող չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան 9–րդն է (63,68)։ Մարզուհու ազատ ոճի ծրագիրը կցուցադրվի դեկտեմբերի 26–ին։–0–