Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում

22.10.2022, 18:11

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում հայ մարզուհիներն արդեն երկու բրոնզե մեդալ են նվաճել։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Եկատերինա Սիչևան և Սոնա Հարությունյանը: Քառորդ եզրափակիչում Սիչևան 3:2 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիլմա Վիտանեին, իսկ կիսաեզրափակչում զիջել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոջանա Գոյկովիչին։ Սոնա Հարությունյանն էլ կիսաեզրափակչում զիջել է ուկրաինուհի Մարիա Բովային և բավարարվել բրոնզե մեդալով։

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար՝ մենամարտելով իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ։

Ի դեպ, Անի Հովսեփյանն ավելի վաղ ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։-0-