Հայ մարզիկները սահմանեցին նոր ռեկորդ և նվիրեցին այն հազվագյուտ հիվանդություն ունեցող աղջնակին (ՎԻԴԵՈ)

15.12.2019, 15:10
Հայ մարզիկները սահմանեցին նոր ռեկորդ և նվիրեցին այն հազվագյուտ հիվանդություն ունեցող աղջնակին. ՎԻԴԵՈ
Հայ մարզիկները սահմանեցին նոր ռեկորդ և նվիրեցին այն հազվագյուտ հիվանդություն ունեցող աղջնակին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմեինա/. Գինեսի բազմակի ռեկորդակիրներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը սահմանեցին Գինեսի հերթական ռեկորդները և դրանք նվիրեցին մի փոքրիկ աղջկա՝ Ազալինային, ով տառապում է հազվագյուտ, բուժելի հիվանդությամբ: 

«Փոքրիկի ախտորոշումն է ազդրի ձևափոխում (դեֆորմացիա)` կարճացումով, բացակայում է փոքր ոլոքը (ոտքի ոսկոր)։ Այդպիսի երեխաներ ծնվում են 1000000-ից մեկ»,- գրել է Մամոյանն իր Instagram-յան էջում՝ կոչ անելով օգնել աղջկան։  

Մանվել Մամոյանը շարունակում է յուրահատուկ ռեկորդներ սահմանել. այս անգամ մարզիկը մեկ րոպե կատարեց ձեռքի հրում վարժություններ` 40 ֆունտ (մոտ 18.150 կգ) լրացուցիչ քաշով: Մանվելը որպես քաշ օգտագործեց 18.150 կգ հատուկ բաճկոն և արդյունքում կատարեց րոպեում 16 հրում: 

Կարևոր է նշել, որ մարզման ընթացքում մարզիկի լավագույն ցուցանիշը րոպեում 23 հրում արդյունքն էր: Այս ռեկորդը նոր կլինի Գինեսի գրքի համար։ 


Ահարոն Վիրաբյանը ևս սահմանեց Գինեսի նոր ռեկորդ ՝ կատարելով հատակից հորիզոնական հրումներ ՝ 40 ֆունտ (մոտ
18.150 կգ) քաշ ունեցող ուսապարկով: Մեկ րոպեի ընթացքում նա կատարեց 82 հրում, վերջին գրանցված ռեկորդը 79 կրկնությունն էր:–0–