Զինվորականների ԱԱ․ Էլեն Բաբաջանյանը նվաճեց արծաթե մեդալ
20.11.2024,
19:23
Էլեն Բաբաջանյանը՝ արծաթե մեդալակիր․ Զինվորականների ԱԱ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ կուրսանտ, Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալը:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները։