ՄՅՈւ-ն սահմանել է Հենրիխ Մխիթարյանի հրաժարագինը

27.12.2017, 14:01
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է բաց թողնել Հենրիխ Մխիթարյանին։
ՄՅՈւ-ն սահմանել է Հենրիխ Մխիթարյանի հրաժարագինը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է այն պայմանները, որոնք կատարելու դեպքում պատրաստ է բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է armsport–ը` հղում անելով La Gazzetta dello Sport–ին։

Ըստ աղբյուրի, անգլիական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ:

Загружается новость ... "Лево"

Միլանի «Ինտերը» հունվարին ցանկանում է վարձակալել Հենրիխին, սակայն «կարմիր սատանաները» պատրաստ են միայն վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» 26 միլիոն ֆունտով:

Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, իսկ մարտավարության վերաբերյալ կոնֆլիկտից հետո մի քանի հանդիպում դուրս է մնացել նույնիսկ թիմի հայտացուցակից:–0–