YouTube-ն ամբողջ աշխարհում արգելափակեց ռուսական ԶԼՄ-ների ալիքները

11.03.2022, 22:52
YouTube-ն ամբողջ աշխարհում արգելափակեց ռուսական ԶԼՄ-ների ալիքները
YouTube-ն ամբողջ աշխարհում արգելափակեց ռուսական ԶԼՄ-ների ալիքները
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. YouTube-ն արգելափակեց ռուսական պետական ԶԼՄ-ների հետ կապված ալիքները:

Ինչպես նշվում է վիդեոհոսթինգի Twitter-յան հայտարարության մեջ, նման որոշման առիթ են դարձել «ղեկավավոր սկզբունքները», որոնք արգելում են «նվազեցնել» փաստաթղթավորված «բռնի իրադարձությունների» նշանակությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հիմա մենք ամբողջ աշխարհում կարգելափակենք ռուսական պետական ԶԼՄ-ների հետ կապված YouTube-յան ալիքները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում «անհապաղ»:

Նշենք, որ YouTube վիդեոհոսթինգը պատկանում է Google ընկերությանը:-0-