Ստեղծվել է կորոնավիրուսից պաշտպանված հատուկ վայր ճամփորդությունների համար (ՖՈՏՈ)

09.07.2020, 16:50
Ստեղծվել է կորոնավիրուսից պաշտպանված հատուկ վայր ճամփորդությունների համար. ՖՈՏՈ
Ստեղծվել է կորոնավիրուսից պաշտպանված հատուկ վայր ճամփորդությունների համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Իսպանիայում հայտնվել է «ուլտրաանվտանգ» վայր կորոնավիրուսի համավարակի ընթացքում ճամփորդությունների համար, հաղորդում է korrespondent-ը՝ հղում անելով Daily Mirror-ը:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսից «պաշտպանված» հանգստավայրը հայտնվել է իսպանական Տարագոնայում և կոչվում է՝ «Campsite Trillas Platja Tamarit»: Այնտեղ ստեղծել է Դրախտ անունով հատուկ վայր ճամբարների համար՝ քեմփինգ, որի տարածքում կարելի է հանգստանալ առանց դիմակների և սոցիալական հեռավորության:

Այս նպատակով հանգստավայր ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է անպայման անցնի 100 եվրո արժողությամբ կորոնավիրուսի թեստ: Զբոսաշրջիկները կարող են տեղավորվել լողափի տեսարանով տարածքում, որն ունի սպորտային հրապարակ, լողավազան, ռեստորան և զվարճանքների համար նախատեսված այլ վայրեր:

Քեմփինգը նախատեսված է 40 շարժական տների համար, ավտոֆուրգոնների համար 10 հրապարակ ունի, ինչպես նաև հատուկ վայր ավտոտնակների և վրանների համար: Այն նույնպես ունի մեծ բաց տարածքներ, որտեղ հյուրերը կարող են ժամանակ անցկացնել: -0-