Հոկտեմբերի 7-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մայր Աթոռի միաբան Տ. Արիս աբեղա Տոնոյանը: -0-