Սերժ Սարգսյանը նվեր է ստացել ՖԻՖԱ–ի աշխարհի գավաթի կրկնօրինակը և Պելեի ինքնագրով շապիկ (ՖՈՏՈ)

07.02.2018, 21:26
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը:
Սերժ Սարգսյանը նվեր է ստացել ՖԻՖԱ–ի աշխարհի գավաթի կրկնօրինակը և Պելեի ինքնագրով շապիկ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:

 - рис.1

Արարողակարգի համաձայն, ըստ որի, գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, Նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

 - рис.2

Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Հանրապետության Նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով:

«Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, և այսպես կարելի է շարունակել: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով, ինքը անհամբեր սպասում է ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական և հաճույքով դիտելու է հնարավորինս կարևոր խաղերը։ -0-