Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Միխայիլ Գալուստյանի կատարմամբ իրեն հասցեագրված նմանակումը
29.11.2016,
14:35
Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Միխայիլ Գալուստյանի կատարմամբ իրեն հասցեագրված նմանակումը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը Vkontakte-ի իր էջում մեկնաբանել է Մոսկվայում ՈՒՀԱ-ի 55-ամյակին նվիրված համերգի ժամանակ շոումեն Միխայիլ Գալուստյանի կատարմամբ իրեն հասցեագրված նմանակումը:
Կադիրովը նշել է, որ հրավիրված է եղել ՈՒՀԱ-ի անփոփոխարինելի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի հոբելյանին: «Մտածում էի անձամբ շնորհավորել: Սակայն գործնական պարտականություններ ունեի...Եվ այստեղ լուծում գտա. բացակայելով` ներկա գտնվել: Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ արեցինք, հագուստ ընտրեցինք, մեկ-երկու ժեստ սովորեցինք...Ակցենտի հետ ամեն ինչ ընտիր էր», - գրել է Չեչնիայի նախագահը` հարգանքի տուրք մատուցելով Գալուստյանի վարպետությանը:
Միշա Գալուստյանը նմանակել է Կադիրովին ՈւՀԱ–ի հոբելյանի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>
Կադիրովի խոսքով, նա խնդրել է Գալուստյանին չլարել հանդիսատեսին` ստիպելով հասկանալ, թե ում է նա նմանակում: «Հոյակապ ստացվեց: Մասլյակովը բեմում Ռամզանին էր փնտրում, մինչև տեսավ ձեռքի ափը տաբատի վրա մաքրող Միխայիլ Գալուստյանին: Չգիտեմ ինչպես դուք, բայց ես լիաթոք ծիծաղել եմ: Անկախ նրանից, թե ով է հեղինակը, Գալուստյանը հակիրճ էր, բովանդակալից, լակոնիկ և նմանակող: Շնորհակալություն», - գրել է նա:

Կադիրովն ավելացրել է, որ, չնայած ԱՄՆ-ում ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ են գրվել, սակայն «բառերը շատ են, իսկ գաղափար չկա»:
«Միխայիլ Գալուստյանը երկու-երեք նախադասությամբ դրանց ճշգրիտ գնահատական տվեց: ԱՄՆ-ի ընտրություններից ավելի ծիծաղելի իրավիճակ լինել չի կարող, ասում է նա: Եվ պոկեմոնների մասին էլ է ճիշտ ասել: Ճգիտեմ, թե դրանք ինչ միջատներ են, բայց Չեչնիայում հաստատ չկան: Իսկ բոլոր ՈՒՀԱ-ականներին մաղթում եմ շատ փող և մեքենա ունենալ: Հակառակ դեպքում նրանց հետ գործ բռնել չի լինի», - ամփոփել է նա: -0-