438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Փրկել շարքային Դալլաքյանին. արժանի քա՞յլ, թե՞ պաշտպանության նախարարի անզորությունը

23:00
15 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Յուրաքանչյուրի կյանքում կարող է լինել կենաց ու մահու պահ: Ահա այդպիսի պահ էլ հայոց բանակի շարքային Ալբերտ Դալլաքյանի կյանքում է, ով գլխի ծանր վնասվածք է ստացել և թանկարժեք բուժման կարիք ունի:
 
Զինծառայողին օգնելու համար դրամահավաք է կազմակերպվել, որը հետագայում բուռն քննարկումների առիթ է դարձել Facebook-ի հայկական սեգմենտում: Իսկ ամենը սկսվել է նրանից հետո, երբ զինծառայողին օգնելու կոչով հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել հարցը:

Վիրավորման ողբերգական հանգամանքները

Դալլաքյանը գլխի հրազենային վիրավորում է ստացել 2016 թվականի հունիսի 24-ին N զորամասի խրամատում: Միջադեպի պատճառը վաշտի հրամանատարի` զենքի հետ վարվելու կանոնների խախտումն էր:

Մասնավորապես, պարզվել է, որ վաշտի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը, հրացանը լցնելով, պատահաբար սեղմել է փակաղակը, ինչի հետևանքով զենքից արձակված փամփուշտը դիպել է խրամատում գտնվող Դալլաքյանի գլխին: Վիրավորումը վտանգավոր էր:

Այս տարիների ընթացքում Դալլաքյանը երեք վիրահատություն է տարել: Բայց նրան նոր վիրահատություններ են անհրաժեշտ, այդ թվում` վերականգնողական վիրաբուժություն գանգոսկրերի մի մասի բացակայության պատճառով: 

Նմանատիպ վիրահատություններ Հայաստանում կատարվում են, սակայն երկրի բժշկության մակարդակը հաջողություն չի երաշխավորում: Այդ իսկ պատճառով հաջող արդյունքի համար անհրաժեշտ է վիրահատությունն արտերկրում իրականացնել, իսկ դրա համար պահանջվում են զգալի միջոցներ, տվյալ դեպքում` 45 հազար դոլար:

Պաշտպանության նախարարի քաղաքացիական քայլը և սոցիալական էմպատիան

Դալլաքյանի իրավիճակի շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին նրանից հետո, երբ Facebook-ի իր էջում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հղում տեղադրեց իր էջում, որտեղ կազմակերպվեց դրամահավաք զինծառայողի վիրահատության համար:

Загружается новость ... "Право"

«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է»,- գրել էր գերատեսչության ղեկավարը:

Սարգսյանն ավելացրել է նաև, որ ինքն անձամբ է խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Պաշտպանության նախարարը կոչ է արել բոլորին, ով կարող է, միանալ այդ դրամահավաքին և օգնել Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը:

Շատերն արձագանքել են պաշտպանության նախարարի կոչին: Մասնավորապես, այդ գրառումն իր էջում է տեղադրել նաև Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:

«Երբ նախարարը նաև Քաղաքացի է»,- գրել է նա:

Իսկ ինչի՞ համար է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը

Սակայն բազմաթիվ օգտատերեր գրառման իրենց մեկնաբանություններում նշել են նմանատիպ հրապարակման անընդունելի լինելը պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից, ասելով, որ այսպիսի կրիտիկական իրավիճակներում քայլեր ձեռնարկողը պետք է պետությունը լինի:

Մասնավորապես, շատերը մատնանշել են 2017 թվականի սկզբից գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցների օգտագործումը: Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար:

Հիմնադրամը համալրվում է յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի աշխատավարձից ամենամսյա հազար դրամի հատկացման հաշվին:

«Պարոն նախարար, իսկ ինչու՞ փողերը չեն տրամադրվում այն հազարական դրամներից, որոնք մենք ամեն ամիս հատկացնում ենք»,- հարց է տալիս օգտատերերից մեկը:
Մեկ ուրիշը վրդովվում է, որ Հիմնադրամի միջոցները չեն օգտագործվում այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է:

Սարգսյանն ի պատասխան դրան նշում է օրենքի սահմանափակումները, մասնավորապես, հղում անելով նրան, որ պետությունը չի կարող ֆինանսավորել այդ վիրահատությունն արտասահմանում:

«1000 դրամի օրենքը արդեն ցույց է տալիս իր թերությունները։Պարոն նախարար հիմա փորձե՛ք օրենքի մեջ փոփոխություն կատարել, թողնելով հիվանդի կամ իր ծնողի ընտրությանը՝ վիրահատությունը Հայաստանում արվի թե արտերկրում՞։Ով չի ձեզ աջակցի ՞։Բոլորն էլ ձեզ կաջակցեն, նույնիսկ ձեր քաղաքական հակառակորդները»,- նշվում է մեկ այլ մեկնաբանությունում:

Քաղաքացիական պարտքը և բարոյականության կանչը

Դրամահավաքը սկսվել է հունվարի 11-ին: Երկու օր անց հավաքվել է 6.3 հազար դոլար, այդ թվում` 2 հազար դոլար անձամբ Սարգսյանի անունից: 

Հոդվածը գրելու պահին, այսինքն, չորս օր անց, արդեն հավաքվել է 25.9 հազար դոլար, դրանցից 4.3 հազար դոլարը հատկացրել է նախարարը: -0-

 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին