Մահացել է UATE–ի տնօրեն Կարեն Վարդանյանը (ՖՈՏՈ)

10.07.2020, 11:07
Մահացել է UATE–ի տնօրեն Կարեն Վարդանյանը. ՖՈՏՈ
Մահացել է UATE–ի տնօրեն Կարեն Վարդանյանը (ՖՈՏՈ)

 ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հաղորդում է «ARKA Telecom» հեռահաղորդակցական պորտալը: 

Загружается новость ... "Лево"

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։ Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,- գրել է նա:

Կարեն Վարդանյանը զբաղեցնում էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի պաշտոնը 2007թ-ից: Նա ՏՏ ոլորտի առաջատար գործիչներից էր Հայաստանում: Ռազմավարական կառավարման և առաջնորդության նրա հմտությունների շնորհիվ UATE-ն երկար տարիների ընթացքում ցուցաբերում էր կայուն աճ և կյանքի կոչում նորարար նախագծեր Հայաստանում: -0-