«Կետոտիֆեն» հակաալերգիկ դեղամիջոցը Հայաստանում արգելված է
20.06.2016,
19:49
Դեղամիջոցների Բորիսովի գործարանի «Կետոտիֆեն» հակաալերգիկ դեղամիջոցը (1 մգ հաբեր) Հայաստանում արգելված է:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դեղամիջոցների Բորիսովի գործարանի «Կետոտիֆեն» հակաալերգիկ դեղամիջոցը (1 մգ հաբեր) Հայաստանում արգելված է, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Փորձաքննության եզրակացության համաձայն, դեղամիջոցը չի համապատասխանում հանրապետությունում գործող չափանիշներին։ Առողջապահության նախարարի կարգադրությամբ դեղամիջոցի ներկրողը պետք է հավաքի այն դեղատներից և բժշկական հաստատություններից։
-0-