Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմիր երանգ է ստացել (ՎԻԴԵՈ)
18:20
15 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի Ակտաու քաղաքի բնակիչներին վախեցրել է Կասպից ծովի գույնը, որն առափնյա հատվածներում անսպասելիորեն կարմիր երանգ է ստացել, հաղորդում է ast.mk.ru-ն:
Գիտնականների խոսքով, ծովի բոսորագույն երանգը պայմանավորված է դիատոմիկ ջրիմուռների առկայությամբ: Տաք ձմեռը փոխել է տարբեր տեսակի ջրիմուռների զարգացման դինամիկան:
Գիտնականները նաև նշում են, որ ծովի նոր գույնը չի սպառնում շրջակա միջավայրին: Նրանց պնդմամբ, Կասպից ծովում ջուրն առաջին անգամ չէ, որ կարմիր երանգ է ստանում: -0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում