Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ

26.05.2017, 12:14
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում: Այս մասին հաղորդում է BBC.-ին: Նա ի սկզբանե դատապարտված է եղել 4,5 տարվա ազատազրկման, սակայն այժմ այդ ժամկետը երկարացվել է ավելի քան 2 անգամ:

Վերաքննիչ դատարանը համաձայնել է դատախազի այն փաստարկների հետ, որ նախնական դատավճիռը բավական մեղմ է եղել և ավելացրել է ժամկետը` պատիժը հասցնելով մինչև 9 տարի 6 ամիս ազատազրկման:

2015 թ-ին օդանավի հրամանատարը, որն ուղևորվում էր Բիրմինհեմից դեպի եգիպտական Շարմ-էլ –Շեյխ հանգստյան գոտի, SOS ազդանշան է ուղարկել և վթարային վայրէջք է խնդրել մոտակա օդանավակայանում:

Դրա պատճառն օդանավում 46-ամյա Ջոն Քոկսի կազմակերպած հրդեհն էր: Նա թռիչքից առաջ և թռիչքի ընթացքում ալկոհոլ էր օգտագործել, որից հետո որոշել էր ծխել զուգարանում:

Ավելի քան 200 ուղևորով ինքնաթիռը գտնվում էր մոտավորապես 10 հազար մետր բարձրության և եգիպտական ափերից մոտավորապես 160 կմ հեռավորության վրա, երբ անձնակազմը հայտնել է, որ չի կարող մարել զուգարանի աղբամանում բռնկված կրակը:

Загружается новость ... "Лево"

Անձնակազմին օգնության է եկել ուղևորներից մեկը, ով հրշեջ- փրկարար է աշխատել: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել: Հրամանատարը, որ 20 տարվա թռիչքային փորձ է ունեցել, ասել է, որ երբեք նման վտանգավոր իրավիճակում չի եղել:

Հունվարին Բիրմինհեմում դատ է կայացել, որի ընթացքում Քոկսն ընդունել է իր մեղքը և համաձայնել, որ իր գործողությունները կյանքի համար վտանգ էին պարունակում:

Բողոքարկման ընթացքում Քոկսի պաշտպանները պնդում էին դատավճռի մեղմացում, նշելով, որ հանցագործության կատարման պահին Քոկսը դեպրեսիայում էր մոր մահվան պատճառով և խնդիրեր ուներ ամուսնական կյանքում: -0-