Հայը նվաճում է արաբական Vogue-ը. Քիմ Քարդաշյանը զարդարել է ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)

27.08.2019, 13:50
Քարդաշյանը, ընդհանուր առմամբ, ցուցադրել է 10 լուսանկար:
Հայը նվաճում է արաբական Vogue-ը. Քիմ Քարդաշյանը զարդարել է ամսագրի շապիկը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նրբագեղ զգեստով հայտնվել է Vogue արաբական ամսագրի շապիկին:

Քարդաշյանը նկարահանվել է սեպտեմբերյան համարի երեք շապիկների համար` ցուցադրելով ֆրանսիացի մոդելարար Թիերի Մյուգլերի զգեստները:

«Այդ զգեստները ուղղակի սքանչելի են: Հարցազրույցը Քանյեի հետ շատ զվարճալի էր: Նկարահանումներն իրականացվել են անապատում, Կալիֆորնիայից հեռու, և ամեն ինչ ստացվեց կախարդանքի պես», - գրել է Քարդաշյանը  Instagram-ի իր էջում:

Քարդաշյանը, ընդհանուր առմամբ, ցուցադրե է 10 լուսանկար, որտեղ նա ներկայանում է տարբեր նրբագեղ և դասական ոճերով:-0-