Forbes–ը հայերի կողմից հիմնադրված ServiceTitan ընկերությունը ներառել է 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում

10.08.2022, 15:23

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ServiceTitan Armenia ընկերությունը, որը հիմնել են հայազգի Արա Մաղդեսյանն ու Վահե Կուզոյանը, զբաղեցրել է 7–րդ տեղն ամերիկյան Forbes–ի կազմած 100 լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում։

ServiceTitan–ն առաջատար ընկերություն է, այն տրամադրում է ծրագրային ապահովում կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններին։ ServiceTitan–ը գնահատվում է 9,5մլրդ դոլար։

Ընկերությունն ունի ավելի քան 7500 հաճախորդ և ավելի քան 1800 աշխատակից Գլենդեյլում, Ատլանտայում և Երևանում։–0–