411.99
4.03
390.88
+22
Եղանակը Երևանում
Հայ

20 բժիշկների 2–ժամանոց հրաշքը. Չինաստանում պացիենտի սիրտն «աշխատեցրել են»

14:43
22 Հունվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանում երկուսուկես ժամի ընթացքում սրտի անուղղակի մերսում են կատարել մահվան շեմին հայտնված պացիենտին։ Բժիշկների մասին ռեպորտաժը հրապարակվել է չինական ծառայություններից մեկում, գրում է Лента.ру–ն։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2–ին Լյաոնին նահանգի չինական ավանդական բժշկության համալսարանում։

Daily Mail–ի տեղեկացմամբ, 20 բժիշկներ հերթով և անընդհատ կատարել են սիրտ–թոքային վերակենդանացում։ Չան անունով տղամարդը գտնվել է կլինիկական մահվան վիճակում 150 րոպե։ Այդ ժամանակի ընթացքում կատարվել է գրեթե 15 հազար սեղմում նրա կրծքավանդակին։

Սովորաբար չինական հիվանդանոցներում վերակենդանացման կատարման ստանդարտ ժամանակը 50 րոպեն է։ Բժիշկները, սակայն, որոշեցին Չանին կյանքի վերադարձնել, քանի որ սրտի անուղղակի մերսման ընթացքում բժշկական սարքավորումները թույլ սրտխփոց են արձանագրել։

Загружается новость ... "Право"

Պացիենտի ընտանիքի անդամներն արդեն սկսել են պատրաստվել նրա հուղարկավորությանը, երբ իմացել են, որ բժիշկներին հաջողվել է հասնել սրտի զարկի վերադարձին։

Վերակենդանացումը սկսել են անցկացնել, երբ պացիենտին բերել են հիվանդանոց։ Բժիշկները հերթով կատարել են 100-120 սեղմում այն ընթացքում, երբ գործընկերները պատգարակը տանում էին վերակենդանացման բաժին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով