Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ (ՎԻԴԵՈ)

08.09.2020, 16:46
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ. ՎԻԴԵՈ
Չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում. Գրիգը անակնկալ է մատուցել Սոնային ամուսնության 1-ամյակի առթիվ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հումորիստ, սցենարիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն այսօր տոնում են իրենց ամուսնության 1-ամյակը, ինչի առթիվ Գրիգը սիրելիին անակնկալ է մատուցել: Իսկ անակնկալի մասին տեսանյութը Սոնան հրապարակել է իր Instagram-ի էջում:

«Գրիգի անակնկալը մեր ամուսնության տարեդարձի առթիվ...6 ժամ ինձ շեղելուց հետո չէի պատկերացնում՝ ինձ ինչ էր սպասվում ստուդիայում»,- գրել է Սոնան:

Загружается новость ... "Лево"

Սոնայի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է նա մտնում իր պարի ստուդիա, որտեղ իրեն անակնկալ էր սպասվում: Գրիգը Սոնային դիմավորել է տորթով և ծաղիկներով, իսկ երեկոյի առանձնահատուկ հյուրը Արամ MP3-ն էր, ով զույգի համար կատարել է «Կուզես» երգը:




«8 տարի միասին, 1 տարի՝ ամուսնացած և շատ տարիներ, որ առջևում են»,- գրել է Սոնան Instagram-ում իրենց հարսանեկան լուսանկարին կից:

Իսկ Գրիգն Instagram-ի իր էջում գրել է. «Ուղիղ 1 տարի առաջ, ըստ ականատեսների, տեղի ունեցավ պատմության ամենատժժիկ քեֆը։ Սիրում եմ քեզ, իմ Սոնա»։ -0-

 - рис.1