ԱԳՆ-ն հրապարակել է վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի ՀՀ քաղաքացիների անունները

04.11.2015, 20:39
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի  հինգ  ՀՀ քաղաքացիների անունները:
ԱԳՆ-ն հրապարակել է   վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի  ՀՀ քաղաքացիների անունները
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի  հինգ  ՀՀ քաղաքացիների անունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են` hրամանատար Գևորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան:

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը»,-ասված է հաղորդագրութունում:

Ջուբայում կործանված Ան-12–ի անձնակազմում հինգ հայ է եղել>>

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավիավթարը տեղի է ունեցել Ջուբա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու։ Ան-12–ը կործանվել է թռիչքի ժամանակ թռիչքուղուց 800 մետր բարձրության վրա։ Օդանավի բեկորները ցրված են Սպիտակ Նեղոսի ափերով։ Տարբեր տվյալներով, զոհվել է մոտ 40 մարդ:-0-