Ջուբայում կործանված Ան-12–ի անձնակազմում հինգ հայ է եղել

04.11.2015, 15:07
Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի վեց անդամներից հինգը հայեր են եղել:
Ջուբայում կործանված Ան-12–ի անձնակազմում հինգ հայ է եղել
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի վեց անդամներից հինգը հայեր են եղել, և մեկը` ռուս, այդ մասին տեղական ԶԼՄ–ներին հայտնում է Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչը։

Հարավային Սուդանի Ջուբա օդանավակայանի մերձակայքում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում, ըստ լրատվամիջոցների տվյալների, եղել է 12 ուղևոր և անձնակազմի վեց անդամ` հինգ հայ և մեկ ռուս։

Սուդանում վթարված ինքնաթիռը հայկական չէ>>

Նախնական տվյալներով, ավիավթարի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ։ Ջուբայի օդանավակայանի տնօրենի տեղեկացմամբ, ողջ են մնացել երեք ուղևորներ։ Բացի այդ, տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ օդանավն ընկել է ֆերմաների վրա, այդ իսկ պատճառով Զոհերի թիվը կարող է աճել։

Այսօր Հարավային Սուդանում կործանված Ան-12 ինքնաթիռը պատկանում էր Allied Services Limited ավիաընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով և տեղակայված է հենց Սուդանում։ Այդ տեղեկությունը LifeNews–ին հաստատել են Golden Wings ավիաընկերությունում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ավիավթարը տեղի է ունեցել Ջուբա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու։ Ան-12–ը կործանվել է թռիչքի ժամանակ թռիչքուղուց 800 մետր բարձրության վրա։ Օդանավի բեկորները ցրված են Սպիտակ Նեղոսի ափերով։

 LifeNews–ը հրապարակել է առաջին լուսանկարները ողբերգության վայրից։ -0-