450.73
4.31
429.14
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը Սումգայիթի ջարդերի մասին գրված հոդվածի համար դիմել է ՌԴ-ի գլխավոր դատախազություն

18:37
27 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ին հայտնել է, որ ինքը «Независимая газета»-ից հերքում չի պահանջի ՝ Սումգայիթի ջարդերի մասին հոդվածի վերաբերյալ, բայց արդեն դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ:

1988-ի փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լուռ գիտակցմամբ, հայաբնակ Սումգայիթ քաղաքում (Ադրբեջանական ԽՍՀ) հայերի կոտորած տեղի ունեցավ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 32, վիրավորվել հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթից 14 հազար հայ հեռացել է քաղաքից:

Լև Ասկերովի հեղինակած հոդվածում ասվում է, թե 1988-ի իրադարձությունները հրահրել են Բաքվի և Ստեփանակերտի եկեղեցականները, որոնք նախապատրաստում էին հայ քարոզիչ գրոհայիններին:

«Այն, ինչ տպագրվել է «Նեզավիսիմայա գազետայում», մենք համարում ենք պիղծ, անընդունելի և քրեորեն պատժելի»,- ասել է ՀՀ դեսպանը՝ հավելելով, որ դիմել է նաև Ռոսկոմնադզոր:

Դիվանագետը հավելել է, որ իրենք դիմել են նաև Ռոսկոմնադզոր՝ պարզելու, արդյոք չի խախտվել ԶԼՄ-ների մասին օրենքը, ԶԼՄ-ի արտոնագրման պայմանները:

«Այնուամենայնիվ, ԶԼՄ-ն ինչ-որ առումով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար: Պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը զրպարտության, միմյանց հանդեպ ատելություն բորբոքելու մասին է: Ուստի, ես դիմել եմ դատախազություն, ոչ միայն ես, այլև հայկական հասարակական կազմակերպությունները»,- նշել է նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
04 Հոկտեմբերի 2023
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է փոքրիկի անունը
2023թ.–ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ զավակը, հայտնի է, թե ինչպես են ծնողներն անվանակոչել փոքրիկին
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա