Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը

10.02.2021, 14:37
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը, պարզաբանում են գիտնականները
Օգտակար է արդյո՞ք նախաճաշից հրաժարվելը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Մեծ Բրիտանիայի, Լոբորոյի և Բեդֆորդշիրի երկու համալսարանների գիտնականները հետազոտություն են անցկացրել նախաճաշի օգտակարության վերաբերյալ:

Ավելի վաղ համարվում էր, որ նախաճաշը սննդի ընդունման առավել կարևոր մասն է, քանի որ դրանից հրաժարված մարդիկ ավելի շատ կալորիա են օգտագործում սննդի հաջորդ ընդունումների ժամանակ, ինչը կարող է դառնալ ավելորդ քաշի և ճարպակալման հետևանք, հայտնում է zi.dn.ua-ն:

Ճիշտ է, երեխաները և դեռահասները հաճախ են հրաժարվում նախաճաշից: Հետազոտության հեղինակները փորձել են պարզել, թե ինչպես է դա ազդում դեռահասների` կալորիաների սպառման վրա` հաշվի առնելով ֆիզիկական ակտիվությունը: Գիտափորձին մասնակցել է 11-15 տարեկան 40 աղջիկ: Մի մասը երեք օր շարունակ չի նախաճաշել, մյուս մասը լիարժեք նախաճաշ է ստացել:

Աղջիկները նաև պետք է գրառումներ կատարեին այն մասին, թե ինչ և որ ժամին են կերել օրվա ընթացքում: Իսկ հետազոտողներն այդ ընթացքում հետևում էին նրանց ֆիզիկական ակտիվությանը:

Պարզվել է, որ հանրագումարում չնախաճաշող աղջիկներն ավելի պակաս կալորիա էին գործածում, քան եթե նախաճաշեին: Իսկ ահա ֆիզիկական ակտիվության վրա դա որևէ կերպ չի ազդում: -0-