Մահացել է օսկարակիր դերասան Ջին Հեքմանը

27.02.2025, 15:55
Նրա հետ մահացած են գտել կնոջն ու շանը
Մահացել է օսկարակիր դերասան Ջին Հեքմանը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 95 տարեկանում մահացել է կրկնակի օսկարակիր, ամերիկացի դերասան Ջին Հեքմանը, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Santa Fe New Mexican-ին։

Նրա հետ մահացած են գտել կնոջը՝ Բեթսի Արակավային։

Ոստիկանությունը մահվան ստույգ պատճառը չի հայտնել՝ նշելով, որ բռնության հետքեր չկան։ Նրանց շանը ևս մահացած են գտել։

Ջին Հեքմանը հայտնի է «Французский связной», «Կամուրջը չափազանց հեռու է», «Միսիսիպին կրակի մեջ», «Տենենբաում ընտանիքը», «Զրույց» և «Չներվածը» ֆիլմերով։