Դդմի օգտակար հատկությունները

13.09.2021, 14:29
Ներկայացնոմ ենք «ամենաաշնանային» բանջարեղենի օգտակար հատկությունները
Դդմի օգտակար հատկությունները

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դդումը «ամենաաշնանային» բանջարեղեն է։ Այն հազարամյակներ շարունակ օգտագործվում է որպես սննդամթերք, գրում է medikforum-ը։

Շատերը գնահատում են դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Բաղադրություն և կալորիականություն

Դդմի 100 գրամն ունի 28 կիլոկալորիա։ Այն հիանալի մթերք է ավելորդ քաշի դեմ պայքարողների համար։ Դդումը պարունակում է բազմաթիվ օգտակար հանքանյութեր և տարրեր։ Այն, մասնավորապես, պարունակում է բետա–կարոտին, В1, В2, С, Е, РР վիտամիններ։ Դդումը նաև պարունակում է կալիում, կալցիում, մագնիում, ֆտոր, ցինկ, պղինձ, մանգան, կոբալտ, երկաթ, նատրիում և ֆոսֆոր։

Դդմի օգտակար հատկությունները 

Ինչպես արդեն հասկացաք, դդմի օգտակարությունը որոշվում է նրա քիմիական բաղադրությամբ։ Այն օգտակար է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի համար։ Այդ հարցում օգնում են կալիումն ու սննդային թելիկները։

Դդումը կատարյալ դիետիկ մթերք է։ Այն օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ` գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում։ 

Բացի այդ, դդումն օգտակար է, քանի որ այն կարողանում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը։ Չէ՞ որ այն բարենպաստ է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա։ 

Անչափ օգտակար են նաև դդմի կորիզները։ Դրանք կանխարգելիչ միջոց են ճիճուների դեմ։ Օգտակար հատկություններով են նաև օժտված դդմի տերևները, որոնք օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ` ազատելով կոսմետոլոգիական խնդիրներից, օգնում են վերահսկել դիաբետը, բարելավում իմունային համակարգի աշխատանքը։ 

Պարտադիր պետք է օգտագործել դդմի հյութ, որը ևս շատ օգտակար է։ Չէ՞ որ այն ունի արյունաստեղծ հատկություն։ 

Առավել օգտակար է հում դդումը։ Ջերմային մշակումից հետո դդմի օգտակար հատկություններն անհետանում են։–0–