«Զվարթնոց»-ում այսուհետ հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ

03.08.2019, 14:31
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:
«Զվարթնոց»-ում այսուհետ հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Զվարթնոց»-ում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել», - նշվում է օդանավակայանի Facebook-յան էջում:

Նշվում է նաև, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն Aeroflot ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով:-0-