Հրաշամանուկ Արթուր Միքայելյանը ցնցել է ռուսական «Զարմանահրաշ մարդիկ» հաղորդման ժյուրիի անդամներին (ՎԻԴԵՈ)

15.10.2018, 13:24
Հրազդանցի 12–ամյա Արթուր Միքայելյանը ցնցել է «Ռոսիա 1» ռուսական հեռուստաալիքով հեռարձակվող «Զարմանահրաշ մարդիկ» հաղորդման ժյուրիի անդամներին։
Հրաշամանուկ Արթուր Միքայելյանը ցնցել է ռուսական «Զարմանահրաշ մարդիկ» հաղորդման ժյուրիի անդամներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրազդանցի 12–ամյա Արթուր Միքայելյանը ցնցել է «Ռոսիա 1» ռուսական հեռուստաալիքով հեռարձակվող «Զարմանահրաշ մարդիկ» հաղորդման ժյուրիի անդամներին։

Արթուրն առանց ժամացույցի կարողանում է ճշգրտորեն որոշել ցանկացած քաղաքի ժամը, շաբաթվա ցանկացած օրն ու ամիսը։  

Արթուրի մայրիկի` Արմինե Մարտիրոսյանի խոսքով, որդու զարմանահրաշ ունակությունների մասին իրեն պատմել է տղայի ուսուցչուհին։

Загружается новость ... "Лево"

«Եթե Արթուրը դասագրքերը դնում է դպրոցական պայուսակի մեջ, ապա նշանակում է, որ շոտով զանգի ժամն է։ Նրա օգնությամբ երեխաները դասարանում որոշում են, թե երբ է գալու դասամիջոցը», – նշել է Արթուրի մայրը։ 

Նա նաև պատմել է, որ ընտանիքում ստուգել են տղայի ունակությունները, և նա առանց օրացույցի անսխալ նշել է ցանկացած օրվա ամսաթիվը։ 

«Արթուրի ունակություններն օգնում են նրան ուսման մեջ, նա հիշում է բազմաթիվ պատմական տարեթվեր, գրողների ծննդյան օրեր։ Տանը մենք չունենք ժամացույց, Արթուրը ևս չունի։ Հնարավոր է, որ այս ամենը կապված է նրա զարգացման հետ։ Նա սկսել է խոսել 8 տարեկանում, և առաջին իսկ խոսքերի հետ սկսել են դրսևորվել նրա ունակությունները», – նշել է Արթուրի մայրը։

Արթուրի ունակություններով հետաքրքրվել է Հայաստանի ռեկորդների գրքի հանձնաժողովը, որը, հաստատելով տղայի ունակությունները, բացել է ռեկորդների առանձին բաժին, քանի որ մինչև Արթուրը նման բան որևէ մեկը չի կարողացել անել։

Որպես փորձություն Արթուրին առաջարկել են մի քանի ժամ երթևեկել Մոսկվայում և ստուգել են ժամանակը որոշելու նրա ունակությունները։ Տղան վայրկյանի ճշգրտությամբ որոշել է ժամանակը, ինչը ցնցել է ժյուրիի անդամներին։

Արթուրի բացառիկ ունակություններին ծանոթանալու համար կարելի է դիտել տեսանյութը` սկսած 30–րդ րոպեից։–0–