ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի Արմենիա/. The Guardian–ը կազմել է այս տարվա սկզբից թողարկված լավագույն կինոնկարների ցանկը, որում ներառված է 38 ֆիլմ։
Այդ ֆիլմերի բրիտանական պրեմիերան կայացել է 2018 թվականին, հայտնում է Lenta.ru–ն։
Կինոքննադատների կարծիքով, այդ ցանկում ներառվել են Marvel «Վրիժառուները. անսահմանության պատերազմը» ու «Սև հովազը», «Կոկոյի գաղտնիքը» ու «Շների կղզի» մուլտֆիլմերը, ջեդայների մասին պատմող ֆրանշիզայի սփին–օֆֆը («Հան Սոլո. Աստղային պատերազմներ.պատմություններ») և «Խաղաղ վայր» սարսափ ֆիլմը։ Ցանկում ներառվել է նաև ռուսական «Չսեր» («Нелюбовь») ֆիլմը։
Բացի այդ, ցանկում ներառվել են նաև «Րոպեում 120 զարկ», «Գաղտնի դոսիե», «Մութ ժամանակներ» պատմական դրամաները, «Տոնյան բոլորի դեմ» կենսագրական կատակերգությունը, «Ջրի ձևը», «Քառակուսի», «Լեդի Բերդ» ու «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմերը։–0–