Ձմեռը վերադառնում է
14.11.2016,
11:10
Հայաստանի մարզերից շատերում այս շաբաթ տեղումներ են սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզերից շատերում այս շաբաթ տեղումներ են սպասվում։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, նոյեմբերի 14–15–ը և նոյեմբերի 18–ին ցերեկային ժամերին հանրապետության տարածքում կգրանցվի պարզ եղանակ, սակայն նոյեմբերի 16–ին առավելապես հյուսիսային շրջաններում, նոյեմբերի 17–ին և նոյեմբերի 18–ի գիշերը մարզերից շատերում և Երևանում սպասվում են տեղումներ։
Միաժամանակ, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, ինչպես նաև Արագածոտնի լեռներում և Վայոց Ձորում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16–17–ն աստիճանաբար կնվազի 5–7 աստիճանով։
Մայրաքաղաքում երկուշաբթի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կգրանցվի +17...+19 աստիճանի սահմանում, երեքշաբթի փոքր–ինչ կնվազի` հասնելով +16...+18–ի, հետագա երեք օրերի ընթացքում ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար նվազել և ուրբաթ կգրանցվի +12...+14 աստիճան։ –0–